«Ցավում եմ, որ բոլոր այն սպասելիքները, որոնք մենք ունեինք հեղափոխությունից, չարդարացան»․ Ալեքսանդր Կոչուբաև
Ցավում եմ, որ բոլոր այն սպասելիքները, որոնք մենք ունեինք հեղափոխությունից, չարդարացան։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կանաչ լույս է վառվել նաև վարկավորման գործընթացում։ Այս բանկի արտոնություններն այնքան են մեծացել, որ անգամ իրենք են որոշում՝ ում ինչքան վարկ տան և վարկառուն ինչ նպատակներով պետք է օգտագործի այդ գումարները։
Այս առթիվ քննվում է քրեական գործ, որում տեղ գտած փաստական հանգամանքների համաձայն Հայէկոնոմբանկը 9,5 միլիոն վարկ է տրամադրել վստահորդիս և առանց վստահորդիս համաձայնության և գիտության 7,5 միլիոնը փոխանցել են այլ ՍՊԸ-ի պարտքերը մարելուն։
Ցավում եմ, որ բոլոր այն սպասելիքները, որոնք մենք ունեինք հեղափոխությունից, չարդարացան։ Դերակատարների տեղափոխությունից կոռուպցիան արմատախիլ չի արվում․․․»: