Ցավալի ու վերջնական որոշում է կայացվել Իրանի համար
Իրանի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին հայտարարել է, որ երկրի ազգային հավաքականը չի մասնակցի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։
Նրա խոսքով՝ ստեղծված քաղաքական և անվտանգային իրավիճակը թույլ չի տալիս Իրանի հավաքականին մասնակցել մրցաշարին, որը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։
«Այն բանից հետո, երբ սպանվեց մեր առաջնորդը, այլևս չկան պայմաններ, որոնք մեզ թույլ կտան մասնակցել աշխարհի առաջնությանը։
Իրանի դեմ իրականացված դաժան գործողությունների ֆոնին, երբ 8 կամ 9 ամսվա ընթացքում մեզ երկու պատերազմ պարտադրեցին, ինչի հետևանքով մեր հազարավոր հայրենակիցներ զոհվեցին, ստեղծված իրավիճակում մենք միանշանակ հնարավորություն չունենք մասնակցելու մրցաշարին»,- հայտարարել է նախարարը։


