Տրանսպորտում բոյկոտ է, քաղաքացիների մեծ մասը չի վճարում
Երևանում արդեն 17-րդ օրն է՝ քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը: Բայց կան նաև քաղաքացիներ, որոնք արդեն ավելացված ուղեվարձն են վճարում փոխադրման համար։
Քաղաքացիները այսօր՝ փետրվարի 17-ին, վերսկսել են տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաները: Այժմ նրանք Երևանի տարբեր կանգառներում իրականացնում նե իրազեկման ակցիաներ՝ կոչ անելով բոյկոտել տրանսպորտի նոր սակագինը։
Երևանի տրանսպորտային ուղեցույցի պաշտոնական կայքում նշվում է, որ ավտոբուսների շարժման միջակայքը 8 րոպեն է, այնինչ քաղաքացիները ստիպված են 5 անգամ ավել ժամանակ ծախսել սպասելու համար։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամները շրջում են տարածքում և կոչ անում ուսանողներին չվճարել 150 դրամ։
Տեսանյութը ստորև