Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից
Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե՝ այս տարվա սեպտեմբերից:
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե՝ այս տարվա սեպտեմբերից, համապատասխան նախագիծը ներառված է ավագանու նիստի օրակարգում»,-հայտնել է Կոստանյանը։