Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա․ հստակ որոշում են ընդունել
Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա․ հստակ որոշում են ընդունել
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Երևան քաղաքի տրանսպորտը կթանկանա…
Քաղաքային իշխանությունը որոշել է՝ կրկին փորձ կատարելով կյանքի կոչել այս տխրահռչակ նախագիծը։
Փորձ կարվի Երևանցիներին՝ որպես փոխզիջում ներկայացնել հետևյալ կետերը։
Տարեկան փաթեթը 110.000դր նախնական ներկայացվածից զեղչել 10-15%-ով։
Ամսական և շաբաթական փաթեթները նախնականից 10%-ով։
Մեկանգամյա օգտվելը տրանսպորտից կարժենա մոտ 200-ից մինչև 280դրամ։
Փաթեթների սահմանափակումները հավանաբար կհանվեն։
Այս ամենը փորձ կարվի ավագանու ընդունմանը ներկայացնել հերթական նիստին մարտ կամ ապրիլ ամիսներին, ընդունվելու պարագայում այն կգործի սեպտեմբերի 1-ից։
Քաղաքացին տուգանքի մատերիլ չէ…
Քաղաքացու գրպանը մտնելով ձեր բյուջեն չե՛ք լցնելու»։