Շոու-բիզնես

Տրանսպորտի թույլատրելի գինը պետք է լինի 150 դրամ. Ռոզի Ավետիսովան՝ Տաթև Հովակիմյանին

Դերասանուհի, Երեւանի ավագանու անդամ Տաթև Հովակիմյանը գրառում էր կատարել, որ կողմ է քվեարկել տրանսպորտի թանկացմանը:

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան մեկնաբանություն է թողել գրառման տակ և նշել։

«Տրանսպորտի թույլատրելի գինը պետք է լինի 150 դրամ և ոչ ավելի: Եթե, իրենց ասելով, դա չի հոգում բարեփոխված տրանսպորտային միջոցների ծախսերը, թող քաղաքապետի և իրեն ենթակա մարմինների աշխատավարձից կրճատեն ու ներդրում անեն տրանսպորտի կարգավորման համար:

Ինչ վերաբերում Telcell սարքերին, ապա դրանք նորմալ չեն գործում, նաեւ նման վճարման եղանակը նախատեսված չէ ճխտված ավտոբուսների համար: Ամեն ինչ մաքսիմալ անհարմար է դարձել: Ասում եմ՝ որպես քաղաքացի, ով շաբաթական 3-4 անգամ օգտվում է տրանսպորտից»,- գրել է Ռոզի Ավետիսովան:

Կիսվեք էջում