Մամուլ

Տրանսպորտի թանկացումը կասեցնող նախագիծը դրական եզրակացություն է ստացել

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեղեկացրել է․

«Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նիստը, որտեղ «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող, ստացավ դրական եզրակացություն։

Նախագիծը 8 կողմ և 6 դեմ համեմատությամբ՝ անցավ։

Ապրիլի 22-ին ավագանու հեթական նիստին արդեն դրական եզրակացություն ստացած նախագիծը պետք է քվեարկենք, ու վերջնական կասեցումը մտնի ուժի մեջ։

Դե ինչ, սպասենք ու տեսնենք՝ ովքեր դեմ կլինեն ու քաղաքացիներին հակառակ կքվեարկեն։

Ո՛չ տրանսպորտի թանկացմանը»։