Տրանսպորտը թող հենց հիմա դուրս գա աշխատի, մարդիկ մեղք են, ոտքով են գնում աշխատանքի. տաքսու վարորդ (Տեսանյութ)
Տրանսպորտը թող հենց հիմա դուրս գա աշխատի, մարդիկ մեղք են, ոտքով են գնում աշխատանքի. տաքսու վարորդ
Տրանսպորտը թող հենց հիմա դուրս գա աշխատի, այս մարդիկ մեղք են, առավոտից իրիկուն ոտքով գնում են աշխատանքի, ոտքով հետ են գալիս։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տաքսու վարորդներից մեկը։
«Ես ամեն օր իմ հետ Բանգլադեշից մարդ եմ ձրի բերում իջեցնում 3–րդ մաս, գիտեմ, որ այդ մարդն ամեն օր ոտքով է գնում-գալիս՝ տարիքով մեծ մարդ, կին, ջահել աղջիկ։
Ստիպված մարդիկ ոտքով են գնում աշխատանքի, որ իրենց աշխատանքը չկորցնեն։ Տրանսպորտը չի աշխատում, արտակարգ վիճակ է, սա արտակարգ վիճակ չէ, սա ուղղակի ժողովրդին ձեռք են առնում»,-ասաց տաքսու վարորդը։
Նրա խոսքով՝ պատվերներ չկան, եւ գնակով վիճակն էլ ավելի է վատանում. «Ավելին էինք սպասում պարոն Փաշինյանից, բայց գնալով ավելի է վատանում։ Մենք ուրիշ հույսեր ունենին, բայց այդ հույսերը չապահովվեցին։
Աջակցության ծրագրերից օգտվել եմ, ամեն երեխային 26500 դրամ գումար են տալիս, եթե հաշվես, մի երեխեն ամսվա մեջ կարող է 26 հազար դրամի բանան ուտի, դա գումար չէ, որ տալիս են մարդուն»։
Նրա խոսքով՝ այս սահմանափակումներն էլ ձեւական բնույթ են կրում. «Մարդիկ բանկերի դիմաց ժամերով հերթ են կանգնում, փռշտում են իրար վրա, բայց բանկը փակ է, չեն թողնում ներս մտնեն, դրա փակ լիելու իմաստը, ո՞րն է, չեմ հասկանում։
Թող դրանց վրա ուշադրություն դարձնեն, ոչ թե դնեն մոլերը փակեն, հենց հիմա, որ բանկի մոտ գնաս 20 հոգի փաթաթված կանգնած են։
Երեւան մոլը փակ է, բայց Քարֆուրում ժողովուրդն իրար վրայով են անցնում։ Ես չեմ հավատում այս վիրուսին, որովհետեւ այն ժամանակ, երբ 20–30 հոգի էին, դրեցին սաղ փակեցին, հիմա ասում են՝ օրական 130 հոգի է ու բացում են, դրա իմաստը ո՞րն է»։
Վարորդները նաեւ դժգոհեցին «Հայրենիք» կինոթատրոնի հատվածում նոր շրջանաձեւ երթեւեկության կազմակերպման կարգից. «ՃՈ պետին խնդրում եւ պահանջում եմ, այդ կոլցեվոյը թող հանեն, չի աշխատում, միշտ խցանում է եւ ահավոր վատ վիճակ է»։
Առավել մանրամասն՝ News.am-ի տեսանյութում