Տրանսպորտային միջոցների արանքում մնացած վարորդի վիրահատության առաջին փուլը բարեհաջող ավարտվել է. Գեղամ Ասատրյան
Տեղեկացնում եմ, որ օգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության առաջին փուլը քիչ առաջ բարեհաջող ավարտվեց։
Այս մասին հայտնել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի խոսնակ Գեղամ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Տիգրան Մեծ պողոտայում թիվ 7-րդ և թիվ 2-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել: