Տրամադրությունը շատ է ընկա՞ծ, որ տանը հոսանք չկա. վարչապետը բնակչին խոստացավ զբաղվել խնդրով (Տեսանյութ)
Տրամադրությունը շատ է ընկա՞ծ, որ տանը հոսանք չկա. վարչապետը բնակչին խոստացավ զբաղվել խնդրով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում զանգահարել է քաղաքացիներին, որպեսզի պարզի, թե ի՞նչ պայմաններում են տեղի ունեցել էլ․ էներգիայի անջատումները։
Վարչապետն քաղաքացուց հարցրեց՝ հիմա տանը հոսանք չկա՞, կինն ասաց, որ ո՛չ:
Քաղաքացին նշեց, որ Ազգային պատկերասրահում է աշխատում և ստանում է մինիմալ՝ 68 հազար դրամ աշխատավարձ:
Վարչապետն էլ ասաց, որ նրա տվյալները գրանցեց և կզբաղվի խնդրով:
Փաշինյանը հարցրեց՝ տրամադրությունը շա՞տ է ընկած, որ տանը հոսանք չկա:
«Տեղափոխվել ենք քրոջս տուն, մինչև ճարեմ, վճարեմ»,- պատասխանեց նա: Վարչապետը ևս մեկ անգամ նշեց, որ ֆիքսել է դեպքը և անպայման կզբաղվի խնդրով:
Տեսանյութը ստորև