ՄամուլՏեսանյութ

Տվյալ դեպքում որպես քեռի չեմ, որպես պատգամավոր եմ․ Հրաչյա Հակոբյանը՝ Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործին

Տվյալ դեպքում որպես քեռի չեմ, որպես պատգամավոր եմ․ Հրաչյա Հակոբյանը՝ Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործին

News.am-ը գրում է․ Տվյալ դեպքում որպես քեռի չեմ, որպես պատգամավոր եմ եւ չեմ ուզում որեւէ ձեւով միջամտեմ գործի նախաքննությանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործին:

Հարցին՝ Ձեզ չի՞ անհանգստացնում Աշոտի հետ կապված իրավիճակը, նա պատասխանեց.

«Ոչ հրապարակային ես Աշոտի հետ խոսում եմ, զրուցում եմ, բայց քանի որ գործ ունենք իրավական գործընթացի հետ, չեմ ցանկանում  որեւէ բան մեկնաբանել, որպեսզի ճնշում չգործադրվի»:

Նա չարձագանքեց նաեւ հարցին, թե արդյոք ճիշտ է համարում զոհված զինծառայողի մոր կալանավորումը:

Կիսվել