Տո գետինը մտնի էն հանրաքվեն, որը առանց այն էլ պառակտված ժողովրդին ավելի է հեռացնելու իրարից․ Գևորգ Պետրոսյան
Տո գետինը մտնի էն հանրաքվեն, որը առանց այն էլ պառակտված ժողովրդին ավելի է հեռացնելու իրարից․ Գևորգ Պետրոսյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ես էլ էի այն մարդկանցից մեկը, ով անկեղծորեն կարծում էր, որ իշխանափոխությունը փոխելու էր հասարակության մեջ կոտակված փոխադարձ անհանդուրժողականությունը:
Բայց, փաստորեն, սխալվեցի…
Այսօր երկրում աննախադեպ թշնամանքի ու ատելության մթնոլորտ է՝ ամեն պահ հղի իրար ոչնչացնելու վտանգով:
Փաստորեն, իշխանության համար ժողովրդին սևի ու սպիտակի բաժանելը քիչ էր, հիմա էլ բաժանում են «այո»-ի ու «ոչ»-ի…
Տո գետինը մտնի (ավելի կոպիտ կարտահայտվեի) էն հանրաքվեն, որը, հերիք չէ, որ հընթացս ևս մի քանի ամիս ֆուտբոլի գնդակի պես տշում է չիրացված տնտեսական հեղափոխության խոստումը, մի բան էլ՝ առանց այն էլ պառակտված ժողովրդին ավելի է հեռացնելու իրարից:
Պատմությունը չի ներելու այս ամենը, և սրա համար դեռ շատ թանկ է վճարելու մեր երկիրը…»։