ՄամուլԱզատ խոսքՏեսանյութ

Տո այ պետական դավաճան, դու քեզանից խոսիր․ պատմիր, թե ո՞ւմ հետ են հանդիպել քո ՔՊ թիմակիցները Թբիլիսիում. Անդրանիկ Հովհաննիսյան (Տեսանյութ)

Տո այ պետական դավաճան, դու քեզանից խոսիր․ պատմիր, թե ո՞ւմ հետ են հանդիպել քո ՔՊ թիմակիցները Թբիլիսիում. Անդրանիկ Հովհաննիսյան

Հայաստանից արտաքսված Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառման տակ ուշագրավ մեկնաբանություն է թողել. «Նիկոլ Փաշինյան, տո, այ պետական դավաճան, դու քեզանից խոսիր։

Օրինակ, ինչի՞ ես հրամայել, որ ԱԱԾ աշխատակիցներն արգելեն իմ մուտքը դեպի Հայաստան։ Պատմի՛ր թե ո՞ւմ հետ են հանդիպել քո ՔՊ թիմակիցները Թբիլիսիում։ Ի՞նչ հրահանգներ եք ստացել։ Ինչի՞ համար եք ստացել 48 միլիոն ԱՄՆ դոլար։ Դե պատմե՛ք»:

Անդրանիկ գրառում

168.am-ը Անդրանիկ Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել, թե ի՞նչ է նշանակում նրա այդ մեկնաբանությունը:

«Սա սթափության կոչ է՝ ուղղված ՀՀ ներկայիս ռեժիմին, որի ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են տանել Հայաստանը դեպի կործանման։ Այս պարագայում կործանումը ներսից է լինելու, եթե օր առաջ չազատվենք այս իշխանություններից:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքերը՝ ինձ հետ կատարված ակնհայտ հակաօրինական դեպքի վերաբերյալ, լիովին համապատասխանում են իրականությանը։ Վստահորեն կարող եմ ասել, որ արդեն իսկ ակնհայտ է՝ այս ամենն իմ հանդեպ նախապես ծրագրավորված գործողություն է եղել, որպեսզի ես լռեմ։

Այո, կան պետական ​​գաղտնիքներ, որոնց մասին ես չեմ կարող բարձրաձայնել, հատկապես՝ գտնվելով Հայաստանից դուրս: Դրանով ես կվտանգեմ իմ անձնական անվտանգությունը և լրջորեն կվնասեմ Հայաստանի միջազգային վարկանիշին, մասնավորապես՝ ազգային անվտանգության տեսանկյունից:

Մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում

Կիսվել