Քաղաքականություն

Տո այ անտակտ կարիերիստ․ ամբողջ կյանքներդ մարդկանց թալանել եք․ հզոր բանակից եք խոսացել ու տուշոնկա գողացել․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը անդրադառնալով Վիգեն Սարգսյանի՝ Հայկ Մարությանի ելույթի անդրադարձին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տո այ անտակտ կարերիստ. Ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել: Ասել եք, առաջ Հայաստան ու մտցրել ցեխը, հզոր բանակից եք խոսացել ու տուշոնկա գողացել: Հասարակությունը դուք եք բաժանել, կեղեքել, բանտարկել, ստորացրել ու քշել երկրից` լավ տեքստեր ասելով: Բա ինչու՞ այն ժամանակ Սերժին չէիր ասում

-Արի կամուրջ գցենք օդամղիչ զենքով ջահել տղուն 9 տարի չնստացնենք կամ տոնածառ դնողին բաց թողնենք: Կամ հաց բերողը մեռնում է, արի բաց թողնենք: Դուխդ չէ՞ր հերիքում:
Հայկին անվանում ես թույլ, անվստահ, ինքնասիրահարված հասարակության վրա թքած ունեցո՞ղ: Դու ու քո շեֆը մարդկանց կարծիքը հաշվի չառնելով, նսեմացնելով և ծաղրելով ապրել եք վերջին 20 տարին, հիմա Հայկո՞ն ա թույլ:
Այո, Հայկը իր միտքը լավ չի արտահայտել, ու այո հաճոյանալու մասով և հասարակության աչքերի մեջ թոզ փչելու հարցում նա ձեր փորձը չունի, բայց Հայկը մաքուր ու ազնիվ մարդ է: Ակնհայտ է ինչ է ուզեցել ասի և ակնհայտ է, որ դու հիմա դրանից ուղղակի օգտվում ես: Դե, պատրաստ եղիր պատասխանը լսել:

Այնքան վատն ես, Վիգեն ու թույլ, որ քեզ վստահ զգալու համար Հայկին բիգուդիով տղամարդ ես անվանում և ծաղրածու:

Այդ ծաղրածուն վերջին 20 տարին ձեր գաղջ երկրում մարդկանց ժպիտ ու ուրախություն է նվիրել, աշխատատեղեր ստեղծել, դուք ի՞նչ եք արել, ի՞նչ: Հայկը նկարահանումից հետո բիգուդին կարող է հանել և գրիմը մաքրել, դուք ինչպե՞ս եք ձեր բիգուդիով հոգիներից ազատվելու և կեղտոտ ձեռքերն ու լեզուները մաքրելու:

Ես մարդ չգիտեմ, ով Հայաստանը լքել ա Հայկի վատ սերիալների համար, բայց տասնյակ հազարավոր մարդ գիտեմ , որ քո ու քո շեֆի նմանների պատճառով տները ծախել են և ընտանիքով հեռացել սեփական հողից:
Հայկը իր տեքստը կուղղի, օր օրի ավելի լավ կխոսի ու գործ կանի , իսկ դու ու քո լավ խոսացող գործընկերները նենց եք ապրել ու գործել, որ սկի ընտրության չեք կարողանում մասնակցել: 

Ու զգուշացնում եմ քեզ, Աշոտյանին, Շարմազանոնովին, Սերժ Սարգսյանին , բոլորիդ ով կա այդ արհեստվարժ դատարկախոս ռևանշիստների կուտոկում, Չհամարձակվեք սպեկուլյացիաներով զբաղվել, ժողովրդի աչքին թոզ փչել ու փորձել մեզ վիրավորել ու խաբել:

Ձեր ամեն մի ասածին այնքան բան կասեմ, տանից կամաչեք դուրս գալ: Չնայած , դուք ի՞նչ գիտեք ամոթն ինչ բան ա»:

Կիսվել