Աշխարհ

Տուրիստական ընկերությունը ճշմարիտ արձագանք գրած ընտանիքին անվճար հանգստանալու հնարավորություն է տալիս

Տուրիստական ընկերությունը ճշմարիտ արձագանք գրած ընտանիքին անվճար հանգստանալու հնարավորություն է տալիս։ Ճանապարհորդություն, որը ոչ միայն անվճար է, այլև վարձատրվում է այնտեղ գտնվելու համար:

Club Med հանգստավայրերի կայքը հայտարարել է մրցույթ և անհրաժեշտ է երեքից չորս հոգանոց ընտանիք, որը բարեխղճորեն կհամաձայնի այցելել հանգստավայրեր և այնուհետև կգրի հանգստյան գոտիների մասին ճշմարիտ «feedback»:

Lad Bible պարբերականի փոխանցմամբ ընկերությունը փոխհատուցելու է տոմսերի արժեքը, փոխադրումը, սնունդը և նույնիսկ վերջում կվճարի 500 ֆունտ այդ ամենի համար։

Ընտանիքին կտրվի երեք ուղղություն՝ ծովափնյա, անտառային լճի ափին և լեռներում ձմեռային հանգիստ: Ուղևորությունը տեղի կունենա 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։

Club Med-ի մրցույթին մասնակցելու համար հարկավոր է տեղադրել ընտանիքի լուսանկարը հանգստավայրում և նշել տուրիստական ընկերության հաշիվը Twitter- ում կամ Instagram-ում:

Մեկ պայման` ընտանիքը պետք է լինի Մեծ Բրիտանիայից:

Կիսվել