Ազատ խոսք

«Տուն գալուց տաքսու վարորդը ոգևորված պատմում էր, որ Սուրենյանը ասել է՝ շատ ուժեղ ձյուն է գալու»․ Սուրենյանի հետ զվարճալի միջադեպ է տեղի ունեցել

«Այսօր աշխատանքից տուն գալուց տաքսու վարորդը ոգևորված պատմում էր, որ Սուրենյանը ասել է դեկտեմբերի 1- ին Երևանում շատ ուժեղ ձյուն է գալու։ Ասացի, որ ես նման բան չեմ ասել, ձյուն չի գալու, անձրև է տեղալու։ Ապշահար նայեց վրաս ու մի լավ ծիծաղեցինք»։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հումորային գրառում է կատարել ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, ում գրառումներին հայ օգտատերերը սկսել են անհամբեր սպասել և սիրով հետևել։

«Խնդրեց, որ պատահածը անպայման գրեմ էջումս»,- վերջում նշել է Սուրենյանը։

Կիսվել