Տուժած հայի հարազատները Վլադիկավկազում սպանել են Օսմանովին (Տեսանյութ)
Տուժած հայի հարազատները Վլադիկավկազում սպանել են Օսմանովին (Տեսանյութ)
Տաքսու 79-ամյա վարորդ Սերգեյ Գրիգորյանի և 35-ամյա ուղևոր Մուրադ Օսմանովի միջև՝ Վլադիկավկազում ուղևորության ընթացքում ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. երիտասարդը հարվածել է Գրիգորյանի որովայնին, այս մասին հայտնում է «Գազետա»-ն:
Նշվում է, որ վարորդին ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց, իսկ դանակահարողին կալանավորել ու տարել են նույն բուժհաստատություն, քանի որ նրա ձեռքը վնասվել էր։ Հիվանդանոց են եկել նաև տարեց տղամարդու հարազատներն ու բարեկամները։
Նրա թոռը միջանցքում տեսել է հարձակվողին, մոտեցել ու ոստիկանների աչքերի առջեւ հարվածել է նրա ոտքին ու թիկունքին։ Բժիշկները երիտասարդին առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Սակայն, մինչ Մուրադ Օսմանովը սպասում էր ընդունարանում, տարեց տղամարդու որդին հարվածել է նրա կրծքին ու որովայնին։ Այնուհետեւ տարեց տղամարդու մեկ այլ ազգականը մի քանի անգամ ատրճանակով կրակել է երիտասարդի վրա։
Տեսանյութը ստորև