Քաղաքականություն

Տուգանքների համաներման մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց

Կառավարությունը հուլիսի 11-ին առաջարկել էր համաներում իրականացնել և վերացնել 2012 թվականից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ վարորդների նկատմամբ սահմանված ճանապարհային երթևեկության տուգանքները։

Համաներումը, սակայն չի տարածվի բոլոր կարգազանց վարորդների վրա․ վարչական պատասխանատվությունից չեն խուսափի կեղծ կամ առանց պետհամարանիշերի, ոչ սթափ վիճակում ու առանց ԱՊՊԱ ապահովագրության մեքենա վարելու համար տուգանված վարորդները։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը պատրաստվում է ներել մոտ 14 միլիարդ դրամի տուգանք, որը վերաբերում է շուրջ 150 հազար վարորդի․ – «Մարդիկ, ովքեր որ 2012 թվականից մինչ այժմ չեն վճարել տուգանքները, ում հաշիվների նկատմամբ կալանք է կիրառված և նրանք չեն կարողանում օգտվել այլ ծառայություններից: Մասնավորապես՝ ստանալ վարկեր և այլն: Ուստի այս համաներումը բավականին կբարելավի մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակը»:

 

Տուգանքների համաներման մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց

Կիսվել