Մամուլ

Տոսկանա հյուրանոցում օգտվել են կնոջ անօգնական վիճակից․ կիզակետում հայ հայտնի լեգենդար ֆուտբոլիստի որդին է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին, ժամը 14։30-ի սահմաններում արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տոսկանա հյուրանոցում, ժամը 01։20-ի սահմաններում «Ինտոքսիկացիա, բռնաբարություն հարցականով» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել է Երևանի բնակիչ 19-ամյա Յ․ Տ․-ն։  

Նա հայտնել է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ փողոցի 37/9 հասցեում գործող Տոսկանա հյուրանոցում իր ծանոթի ընկերը օգտվելով իր անօգնական վիճակից և ալկոհոլի տակ գտնվելու հանգամանքից իր հետ ունեցել է սեռական հարաբերություն, իսկ իր ծանոթը իրեն ծեծի է ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրանք Երևանի բնակիչներ 37-ամյա և 30-ամյա տղամարդիկ են։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալներից մեկը հայ հայտնի ու լեգենդար ֆուտբոլիստի որդին է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք էջում