Տոնելու են, թե ոնց են մեզ քվուր տվե՞լ. Շարմազանովը հունից դուրս եկավ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք տոնելու Քաղաքացու տոնը, ի՞նչ եք անելու այսօր․ հարցրինք խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիրներին:
«Ճամփին եմ. գնում եմ Ղարաբաղ` այնտեղ անցկացնելու Քաղաքացու «տոնը»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Հարցն ուղղակի հունից հանեց Էդուարդ Շարմազանովին. «Իմ տոնացույցում նման անհեթեթ տոն չկա, տոնացույցս սկսվում է Ամանորով, հետո Սբ ծննդյան, բանակի, Սարդարապատի, անկախության տոներն է։ Նման տոն չկա։ Տոնելու են` ոնց են մեզ քֆուր տվել, մեր էրեխեքին ոնց են ցավացրել, ոնց են սեւ-սպիտակի բաժանե՞լ»:
ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը նույն հարցին ի պատասխան՝ կարճ կապեց. «Ես ամեն օր եմ քաղաքացի»:
ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանն ավելի լակոնիկ գտնվեց. «Ուուո՞ւմ տոնը…»:
Էդմոն Մարուքյանն ասաց` այդ օրը Հայաստանում չի լինի. «Գիշերը մեկնում եմ Գերմանիա` մասնակցելու գերմանական լիբերալների 70-ամյակի միջոցառումներին»:
ԲՀԿ-ական Արման Աբովյանը ոչ մի կերպ չէր կողմնորոշվում, թե ինչ կարելի է անել այդ օրը:
Դժվար կացության մեջ էր նաև ԲՀԿ-ական Էդուարդ Բաբայանը (Ծառուկյանի Էդոն). «Դե, առաջին անգամն է, չգիտենք, պետք է նշենք, որ իմանանք` ինչ անենք-ինչ չանենք»:
Վարչապետ Փաշինյանն ասել է` եթե մանղալը դնեք Հանրապետության հրապարակում, խորոված անեք, ես էլ կմիանամ։ «Դե, որ ասել ա` կանենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։