3000 դոլարանոց տոնածառ եմ գնել. «Նայեք, աղջիկներ ջան»-ի Լենա
Լենա Ղարիբյանը, ով համացանցում հայտնի է «Նայե՜ք, աղջիկներ ջան» արտահայտությամբ, հրապարակել է հոլովակ իր խանութ-սրահի 3000 դոլար արժողությամբ տոնածառից։
Մեկնաբանություններում հետևորդներից շատերը նշել են, որ այդ գումարով նա կարող էր օգնել անապահով ընտանիքներին։
Լենան պատասխանել է, որ բազմիցս է օգնել մարդկանց, իսկ ինչ վերաբերում է գնին, ապա իր համար գնելու դեպքում պետք է ընտրի ամենալավն ու շքեղը՝ ոչ թե նորմալ տոնածառ, ինչպես շատ այլ խանութներ, որոնք մեծ եկամուտ են ունենում, բայց սովորական տոնածառ են դնում։
Տեսանյութը ստորև



