ԱշխարհՍպորտ

Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվեցին

Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվեցին

Այս մասին հայտնում է Ճապոնիայի վարչապետի մամուլի ծառայությունը: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգել:

Դրանք կկայանան 2021թ-ի հուլիսին:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք պետք է մեկնարկեին 2020-ի հուլիսի 24-ին և եզրափակվեին օգոստոսի 9-ին:

Խաղերը հետաձգվեցին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Կիսվել