Մամուլ

Տնօրենին ստիպել ենք «признать» է եկել, փողը չենք ստացել․ 95 շինարար՝ խաբեության զոh

Մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք աշխատում են շինարարական ընկերություններում ArmLur.am-ին հայտնել են, որ խաբեության զոհ են դարձել։

Շինարարներից մեկը՝ Լյովա Հովհաննիսյանը, ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այդ շինարարական կազմակերպությունները գլխավորում է գործարար Նարեկ Նալբանդյանը։ Լյովա Հովհաննիսյանը գլխավոր ինժեներն է, որը շինարարների հետ հավասար աշխատանք է կատարել, նա տեղեկացնում է, որ ամիսներ շարունակ ավելի քան 90 շինարարներ աշխատել են երեք տարբեր ընկերություններում, սակայն նրանց հրաժարվել են վճարել։

«Մեր աշխատած փողերը չեն կարողանում ստանալ։ Ամիսներ շարունակ աշխատել ենք՝ սեպտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի 30-ը։ Աշխատել ենք Սևանում Նարեկ Նալբանդյանին պատկանող հյուրանոցի շինարարաությունում, աշխատել ենք «Բայանդուր Շիրակ» թռչնաֆաբրիկայում, Ապարանի Լուսագյուղի դպրոցի շինարարությունում։ 15 մլն դրամի Սևանում ենք աշխատել, 20 մլն դրամի՝ թռչնաֆաբրիկայում, 12 մլն դրամի մեկ այլ օբյեկտում և ևս 5 մլն դրամի Լուսագյուղի դպրոցում։ «Վենեցիա» հյուրանոցի տնօրեին փողը փոխանցել են, բայց մենք փող չենք տեսել՝ ո՛չ ինժեներականը, ո՛չ բանվորությունը։ Նարեկ Նալբանդյանի գլխավորած շինարարական կազմակերպություններն են»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա նաև տեղեկացրեց, որ «Վենեցիա»-ի տնօրենի մոտ այլ հարազատ մարդու են ուղարկել, որ բարձրացնի իրենց խնդիրը, շինարարի խոսքով, տնօրենին ստիպել են «признать» է եկել։ Ասել է՝ «ես 230 մլն եմ տվել։ Գնացեք՝ իրենից ուզեք փողը»։

Մենք նաև հետաքրքվեցինք, թե արդյոք շինարարները տվյալ ընկերությունների հետ ունեն կնքած աշխատանքային պայմանագիր։ Ի պատասխան մեր հարցի՝ Լյովա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նման առաջարկ չի եղել, իրենք էլ չեն պահանջել։

«Ես գիտեմ, որ պետք է աշխատանքային պայմանագիր լինի, բայց, երբ առաջարկել եմ, ասել են՝ դա կարևոր չի, ձեր աշխատած փողը ձեզ կտանք։ Ավելի քան 90 հոգուց որևէ մեկի հետ չկա կնքած աշխատանքային պայմանագիր, որևէ մեկին չեն հրամանագրել, չեն գրանցել, բացարձակ»,- վրդոհված ասում է նա։

Նրանք նաև նշում են, որ դեռ մեկ ամիս առաջ են որոշել գալ ու ՀՀ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնել, բարձրացնել իրենց խնդիրը, սակայն գորածատուները համոզել են իրենց չգնալ այդ քայլին՝ վստահեցնելով, որ կստանան իրենց աշխատած գումարները։ Նրանց խոսքով՝ համոզողներից մեկը եղել է Նարեկ Նալբանդյանը։ Նա, մասնավորապես, ասել է՝ «Կառավարություն պետք չէ գնալ, գնացեք ու Արտյոմից ուզեք, փողը իր մոտ է»։

Շինարարներն ասում են, որ 55 մլն դրամը փոխանցվել էր «Վենեցիա» հյուրանոցի տնօրենին, վերջինս էլ գումարը փոխանցել է մյուս ընկերության տնօրենին Արտաշես Գևորգյանին, նա էլ հրաժարվում է վճարել շինարարների աշխատած գումարը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ հայտնել է, որ քաղաքացիները մշտապես իրեն նամակներ են ուղարկում, որոնց ինքը պարտադիր կեպով, հատ առ հատ անդրադառնում է։ Ուստի՝ մենք հետաքրքվեցինք, թե շինարարները պատրաստվում են դիմել Նիկոլ Փաշինյանին, նամակ գրել նրան՝ բարձրաձայնելու իրենց խնդիրը։
Շինարարները, ի պատասխան մեր այս հարցին, բացասական պատասխան տվեցին՝ ասելով․ «Մենք չենք վստահում իրեն, քանի որ այդ օլիգարխն էլ է իրենց մարդը»։

Կիսվեք ձեր էջում