ՄամուլՏեսանյութ

Տնային կալանքի տակ գտնվողին սպանել ցանկացողին հայտնաբերեցին

Սեպտեմբերի Երևանում փոխհրաձգություն էր տեղի ունեցել։ Հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։

Armlur․am-ի տեղեկություններով, պարզվել էր, որ երկու անձ աստիճանը դրել էին Ռոստովյան 17 շենքի մուտքի մոտ և փորձել էին մտնել շենքի բնակիչներից մեկի տուն՝ սպանության փորձի համար տնային կալանքի տակ գտնվող Արման Ախոյանի բնակարան։

Արդյունքում, Ախոյանը, զգալով, որ իր բնակարանի շուրջ տարօրինակ ձայներ են լսվում, գտնվելով տնային կալանքի տակ, վերցրել էր զենքը և կրակել պատշգամբ հասած ու իր տան ուղղությամբ զենք պահած անձանց ուղղությամբ։ Սկսվել էր փոխհրաձգություն, ինչի արդյունքում էլ մեկ անձ, որը պատշգամբից կրակել էր տնային կալանքի տակ գտնվող Ախոյանի ուղղությամբ, մահացել էր։

Իսկ ինչու՞ էին ցանկանում սպանել Ախոյանին

Ապրիլի 14-ին, ժամը 16:15-ին, Մուրացան փողոցում կրակոցներ էին հնչել։ «Ձախ ծնկահոդի վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Հրաչյա Ստեփանի Հախվերդյանը։ Ավելի ուշ պարզվել էր, որ Հախվերդյանին Ռոստովյան փողոցի 13-րդ հասցեի դիմաց հրազենային վնասվածք էր պատճառել Արմանը, որին սպանության փորձի համար մեղադրանք էր առաջադրվել, և խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։

Հինգ ամիս անց՝ վենդետա, Եվ ահա հինգ ամիս անց կրկին կրակոցներ են հնչում։ Գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվում և խափանման միջոց ընտրվում տնային կալանքը։ Սակայն վիրավորում ստացած անձն ու նրա մտերիմ շրջապատը գոհ չեն մնում ՀՀ իրավապահ համակարգի գործողություններից և, չսպասելով քննության վերջնական որոշմանը, գնում են իրենց սպանել ցանկացող անձի հետ հաշիվ մաքրելու։ Ասել է թե՝ գործի էր դրվել վենդետան։

2 ամիս է ինչ իրավապահները փնտրում են տնային կալանքի տակ գտնվողին սպանել ցանկացողին, որը, երեկ ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն քրեական ոստիկանները հայտնաբերել են։

Դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին․ «Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փախուստի դիմած անձը հայտնաբերվել է։

Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանությունը՝ մի խումբ անձանց կողմից,) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը)։ Վերջինս կալանավորվել է»։

Մանրամասները՝ Armlur․am-ի տեսանյութում