Տնակում ապրող կնոջ՝ թիթեղից գործած պարիսպը (Տեսանյութ)
Տնակում ապրող կնոջ՝ թիթեղից գործած պարիսպը (Տեսանյութ)
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ ներկայացնելով Գյումրու տնակներից մեկի բակը, որի պարիսպները թիթեղի մնացորդներից պատրաստել է տնակում ապրող կինը:
Գյումրու տնակներից շատերում կարելի է հանդիպել առնվազն թանգարանային նմուշի հավակնորդ կառույցների: Այսօր առավոտյան շատ ծանր պայմաններում, աղջկա և թոռնիկի հետ, խոնավ մի տնակում բնակվող, հաշմանդամություն ունեցող տարեց կինը որոշ շինանյութ խնդրեց:
Այսօրվանից անձրևներ են սպասվում, իսկ տանիքը կաթում է… նախորդ տարիներին, երբ տնակներ էինք քանդում շինանյութ լինում էր և բաժանում էինք, բայց վերջին երկու տարին ոչ մի հատիկ տնակ չենք քանդել…
Մի խոսքով հիմա ուզում եմ ներկայացնել նրանց տնակի բակի, թիթեղի մնացորդներից գործած պարիսպները, որը պատրստել է իր ձեռքերով..
Տեսանյութը ստորև