Տնական հաց ընդամենը 25 րոպեում․ հրաշալի բաղադրատոմս տանը հաց թխելու համար
Տնական հաց ընդամենը 25 րոպեում․ հրաշալի բաղադրատոմս տանը հաց թխելու համար։
Բաղադրիչներ՝
այլուր – 250 գրամ,
չոր խմորիչ – 6 գրամ,
աղ – 4 գրամ,
կարագ և մարգարին – 30 գրամ,
կաթ – 100 մլ․
ջուր – 50 մլ․
Վրան քսելու համար`
1 դեղնուց,
5 գրամ կաթ։
Տնական հացի պատրաստումը՝
Խառնում ենք բոլոր չոր բաղադրիչները, ավելացնում մարգարին, կաթ և ջուր։ Հունցում ենք խմոր։ Ձևավորում ենք գունդ խմոր, ծածկում կափարիչով և դնում տաք տեղում 90 րոպե։ Այնուհետև փխրեցնում ենք և թողնում 10 րոպե։
Պատրաստի խմորը բաժանում ենք 5 մասի, ամեն մասը գրտնակել ուղղանկույնների, պտտել և ամրացնել ծայրերը։ Թողնում ենք հանգստանա կես ժամ։ Անում ենք կտրվածքներ և քսում ենք դեղնուց և կաթ։ Թխում ենք 180 աստիճանի տակ 20-30 րոպե։
Բարի ախորժակ։