Մամուլ

«Տղերք, հող չկա տալու… Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

«Տղերք, հող չկա տալու… Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

Sputnik Արմենիան գրում է․ Ներսես Ներսիսյանն արևելյան սպորտաձևերի աշխարհի բացարձակ չեմպիոն էր, հերոսաբար զոհվեց 20-ամյակի նախորդ օրը՝ հասցնելով մարտական ընկերներից մի քանիսի կյանքը փրկել։

Чемпионы не умирают, они уходят покорять небеса («Չեմպիոնները չեն մահանում, նրանք գնում են նվաճելու երկինքը»)․ բանակ մեկնելու նախորդ օրը ձեռքին արված այս դաջվածքով հայրը ճանաչեց իր առաջնեկ որդու՝ Ներսեսի մարմինը։

Տղան հերոսաբար զոհվել էր ավիառումբի հարվածից հոկտեմբերի 25-ին Մարտունիում՝ 20 տարեկան դառնալուց ընդամենը ժամեր պակաս։ Այն, որ Ներսոն գնացել է երկնակամարը նվաճելու, ընտանիքն իմացավ հենց նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 26-ին…

nerso

Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում հոկտեմբերի 26-ից օդը մի տեսակ կանգնած է, կյանքը շարունակվում է, բայց ուրիշ է։ Դարչնագույն աչքերով, լայն ժպիտով Ներսես Ներսիսյանը (սիրում էր, որ իրեն Ներսո ասեն) գյուղի ուրախությունն ու պարծանքն էր։ Կառատեի գրեթե 100 մարտ էր անցկացրել՝ առանց պարտության… Ձեռքերի վրա էին դիմավորելու հերթական մեդալով կամ գավաթով գյուղ վերադառնալիս, բայց ձեռքերի վրա հողին հանձնեցին։

Հենց որ տուն ես մտնում, առաջին բանը, որ աչքիդ է ընկնում, Ներսեսի պատվո անկյունն է՝ ոսկե գավաթներով, մեդալներով, որոնք հազիվ են տեղավորվում պահարանում։ Որդու մասին պատմում է հայրը՝ Արթուրը՝ սևը սրտում, հպարտությունն աչքերում։  Հենց ինքն է սկսել նրան մարզել, երբ դեռ 6 տարեկան էր։ Այդպես սկսվեց ապագա չեմպիոնի ճամփան։

nerses nersisyan

9 տարեկանում առաջին միջազգային մրցույթին մասնակցեց Վրաստանում․ հակառակորդն ադրբեջանցի էր։ Մենամարտն ավարտվեց՝ ժամանակից շուտ՝ նոկաուտով։ Ներսեսն աշխարհի բացարձակ չեմպիոն դարձավ։

«Սպորտում միշտ մեդալներով էր հետ գալիս, հիմա էլ էս հետմահու մեդալները…»։

Հայրը պատմում է՝ Ներսոյի հաջողություններին արտերկրից էլ էին հետևում, տարբեր երկրներ ներկայացնելու գայթակղիչ առաջարկներ էր ստանում, բայց միշտ մերժում էր։ Ասում էր՝ միայն հայկական դրոշի ներքո է հանդես գալու ու մեր եռագույնն է բարձրացնելու։ Ընդունվեց Ֆիզկուլտ ինստիտուտ, հետո մեկնեց բանակ։

Ատում էր դաջվածքները, բայց բանակ մեկնելու նախորդ օրը ձեռքին դաջվածքով տուն վերադարձավ՝ Чемпионы не умирают, они уходят покорять небеса։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել