Մամուլ

«Տղերքը զոհվում էին, Աննան ֆենած մազերով բոստանի բլինդաժում ֆոտոսեսիա էր անում». Գեղամ Նազարյան (Տեսանյութ)

«Տղերքը զոհվում էին, Աննան ֆենած մազերով բոստանի բլինդաժում ֆոտոսեսիա էր անում». Գեղամ Նազարյան

Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանը: Մինչ ելույթը՝ նա խոսքն ուղղեց սադրիչներին, ովքեր հայտնվել էին հանրահավաքի մասնակիցների շարքերում.

«Նիկո՛լ, դու տեսնում ես բազմությունն ու հասկանում՝ ինչ ոչնչություն ես դու: Չնայած ձյանը, ցրտին՝ այստեղ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել… Նիկո՛լ, դու պետք է հավաքես իրերդ ու հեռանաս, բայց դեպի բանտ՝ պատասխան տալու այն ամենի համար, ինչ արեցիր:

Աննա Հակոբյան դիրքեր

Դու մեզ բերեցիր պատերազմ, որը չպետք է լիներ: Այո, Նիկոլը մի քանի անգամ կարող էր կանգնեցել պատերազմը, բայց պատերազմը Նիկոլը բերեց, ամեն ինչով բերեց ու պետք է պատասխան տա առաջին հերթին մեր երեխեքի առաջ, որ երկնքում են:

Նիկո՛լ, Աննա՛, չեք մարսելու…»,- ասաց Նազարյանը, ապա դիմելով ուժային կառույցներին՝ ասաց. «ԱԱԾ-ականնե՛ր, գնացեք ոչ թե ֆեյք բացահայտեք, այլ Նիկոլի ֆեյք ջոկատներին բացահայտեք: Մեր տղերքը զոհվում էին, Աննան ֆենած մազերով ձեռ էր առնում մեզ, մեկի բոստանի բլինդաժում ֆոտոսեսիաներ անում»:

Տեսանյութը ստորև

Կիսվել