Շոու-բիզնես

«Տղաս ինձ միայն մեկ բանի համար է մեղադրում…». Գրիշա Աղախանյան

«Տղաս ինձ միայն մեկ բանի համար է մեղադրում…». Գրիշա Աղախանյան

Bravo.am-ը գրում է․ Դերասան, շոումեն, հաղորդավար Գրիշա Աղախանյանն այս շրջանում փորձում է վայելել իր «չնախատեսված արձակուրդը»։ Ինչպես շատերի, այնպես էլ Գրիշայի համար համավարակը բազում խնդիրների եւ ծրագրերի հետաձգման պատճառ է հանդիսացել, սակայն նաեւ նորություն ունի: BRAVO.am-ն օրեր առաջ հանդիպել է նրան՝ հետաքրքիր զրույցի ակնկալիքով, եւ, իհարկե, նաեւ լուսանկարել։

– Ի՞նչ տվեց արտակարգ դրությունը. շատերն ասում են, որ սկսել են վերաարժեւորել կյանքը։

– Պետք է երկու տեսանկյունից նայել հարցին. այո՛, շատերը կարողացան իրենց ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնել, բայց շատերի դեպքում էլ այդ ժամանակահատվածը բաժանման առիթ հանդիսացավ, քանի որ հայկական ընտանիքներում ընդունված է՝ տղամարդը պետք է աշխատի, գումար բերի, կերակրի, հոգա բոլորի կարիքները, իսկ եթե տանն է, եւ կա հացի խնդիր, դա բերում է ընդհարումների. այդ հանգամանքը նույնպես պետք չէ աչքաթող անել…

– Խոսեցինք բաժանություններից եւ ֆինանսական խնդրից, որը կարող է ընտանիքների քայքայման պատճառ լինել, թե՛ Դուք, թե՛ Ձեր կինը տուժած ոլորտների աշխատակիցներ եք, ֆինանսական անկայուն վիճակը ձեր տանը կռիվ չի՞ գցել։

– Տարաձայնություններ, ինչ խոսք, կան, բայց պատճառը ոչ միայն ֆինանսական միջոցներն են, որ աստիճանաբար պակասում են, այլ՝ անգործությունը, որին ո՛չ ես, ո՛չ էլ Շողերը սովոր չենք, իսկ այսօր, երբ օրը 24 ժամ միասին ենք, անգամ եթե չցանկանանք էլ, վեճի մի առիթ ծագում է: Մի բան հաստատ է, որ եթե վիրուսը չլիներ, մեր վեճերն էլ քիչ կլինեին, եւ ոչ միայն մեր, այլ նաեւ շատ ընտանիքներում կնվազեին վեճերը։

նշում է 51-ամյակը

– Դժվարությունները՝ դժվարություններ, բայց խոստովանենք, որ այս իրավիճակում ինչ-որ առումով շահել են երեխաները։ Վստահ եմ՝ մի լավ շփվել եք Ձեր փոքրիկ որդու հետ։

– Տղաս արդեն 6 տարեկան է: Նրա հետ խոսելը, շփվելը, որոշ թեմաներ քննարկելը բավական հետաքրքիր է։ Այս օրերին ժամանակ ենք անցկացնում ամառանոցում. լողավազանում լողում ենք, լեգոներ ենք հավաքում, սկսել ենք միասին աշխարհագրություն ուսումնասիրել, եւ արդեն շուրջ 55 երկիր գիտի՝ մայրաքաղաքներով։ Կարանտինային այս օրերի միակ լավ կետն իրոք այն էր, որ որդուս հետ կարողացա ավելի շատ ժամանակ անցկացնել։

– Վերջերս նկատեցի մի հայտարարություն, որում նշված էր, որ հաղորդավարների Ձեր դպրոցը հայտարարում է ընդունելություն. սա վաղեմի՞ ցանկություն էր, թե՞ միտքը հղացավ կարանտինում։

– Իրականում միտքը կար դեռ տարիներ առաջ, բայց մտածում էի՝ դեռ պատրաստ չեմ: Կարծում եմ՝ այն, ինչ անում եմ եւ լավ է ստացվում, այլ բան է, այդ մասին դասավանդելը՝ բոլորովին այլ։ «Աբել Աբելյան» արվեստի դպրոցի հետ համատեղ հիմնեցինք իմ հաղորդավարական դպրոցը, եւ ընդունելությունը կմեկնարկի սեպտեմբերին՝ Երեւանում, Գյումրիում, Արմավիրում եւ Վանաձորում, իսկ դասերը կսկսվեն հոկտեմբերի ավարտին։ Կա ներքին վստահություն, որ, այո՛, այսօր ես պատրաստ եմ տարիների իմ փորձը կիսել այն մարդկանց հետ, ովքեր կունենան դրա ցանկությունը: Վստահ եմ՝ լավ արդյունքներ կգրանցենք։

– Մեր նախորդ զրույցի ժամանակ անելիքները շատ էին, իհարկե, որոշներն իրականացրիք, բայց կարծես կարանտինը մի շարք ծրագրեր կիսատ թողեց…

– Սթենդ-ափն իրականացրինք, եւ ասեմ՝ վատ չստացվեց. որոշակի շտկումներ պետք է արվեին, բայց, ընդհանուր առմամբ, համարում եմ, որ այն ստացվել է։ Ելույթներ էի պլանավորել նաեւ գարնանը եւ աշնանը, բայց վիրուսը խանգարեց։ Սպիտակցի Հայկոյի հետ երգ թողարկեցինք, որը բավական մեծ դիտելիություն ունեցավ: ԱՄՆ-ում նախնական փուլում գտնվող որոշ նախագծերի աշխատանքները դադարեցրել ենք: Հեռուստատեսային մի ծրագիր օդում մնաց, եւ այդպես շարունակ։ Հույս ունենք՝ շուտ կվեռադառնանք բնականոն կյանքի եւ կփորձենք իրականացնել այս նախագծերը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել