Տղաներն ամեն ինչ անում էին հաղթանակի համար, բայց «բախտի» գործոնը երեկ մեր կողմը չէր․ Զոհրապ Եգանյան
Տղաներն ամեն ինչ անում էին հաղթանակի համար, բայց «բախտի» գործոնը երեկ մեր կողմը չէր․ Զոհրապ Եգանյան
Մարտի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ-2020 J խմբի ընտրական հանդիպումը Հայաստանի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների միջև: Ֆինլանդիայի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով:
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը անդրադարձավ Հայաստանի հավաքականի պարտությանը և նշեց.
«Ընդհանուր առմամբ ասեմ, որ երկրպագուների աննախադեպ քանակ էր Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և մենք շնորհակալություն ենք հայտնում երկրպագուներին, որ հավատում են և գալիս։
Բոլորը տեսնում էին, որ տղաներն ամեն ինչ անում էին հաղթանակի համար և իսկապես կարող էին հաղթել, բայց ֆուտբոլում և մնացած ասպարեզներում կա «բախտի» գործոնը, որը երեկ այնքան էլ մեր կողմը չէր»։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաևոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի և Հերցեգովինային։
Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին՝ Երևանում ընդունելով Լիխտենշտեյնի թիմին: