«Տղաներին դուր է գալիս իմ դեբիլիկ լինելը»․Սեդա Շահնազարյան
Երիտասարդ դերասանուհի Սեդա Շահնազարյանին անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Այս շրջանում «Անուղղելիները» սերիալում նկարահանվող Սեդան յուրօրինակ ձևով է պատասխանել BRAVO.am-ի սիրային բլից հարցերին՝ իր առաջին համբույրը համեմատելով երկրաշարժի հետ:
Սիրել՝ նշանակում է ապրել:
Կա սեր առաջին հայացքից:
Սիրահարվածները նման են ճուտիկների:
Սիրո իմ եղանակն աշունն է:
Տղամարդու արտաքինում ինձ կարող են գրավել աչքերը:
Վանել` հասակը:
Տղամարդը պետք է լինի աշխատասեր:
Կյանքն առանց սիրո հավասար է մահվան:
Երբ սիրում ես՝ մտածում ես սրտով:
Հանուն սիրո պատրաստ եմ ամեն ինչի:
Իմ ապագա ամուսինը պետք է ունենա սեփական բիզնես:
Սիրած էակի կողքին արթնանալ՝ նշանակում է երջանիկ լինել:
Սերը սպիտակ է:
Մինչ ամուսնանալը պետք է սափրվել:
Իմ առաջին համբույրը նման էր երկրաշարժի:
Շուտ ամուսնանալ` նշանակում է հիմարություն անել:
Առաջին ժամադրությունը պետք է լինի անսպասելի:
Երբ սիրում ես, պետք է հավատարիմ լինես:
Տղաներին դուր է գալիս իմ դեբիլիկ լինելը:):
Կամուսնանամ, եթե սիրեմ:
Չեմ սիրում տղաների, ովքեր «չամուռ» են:
Նյութի աղբյուր՝ bravo.am