ՄամուլՏեսանյութ

Տղաները նախապես մահացած են եղել. զինվորական կացարանում հրդեհից մահացած զինծառայողի տատ

Տղաները նախապես մահացած են եղել. զինվորական կացարանում հրդեհից մահացած զինծառայողի տատ

Զինվորը հենց նրա համար է, որ մի փոքր շարժումից անգամ կարողանա վեր կենալ ու վազել: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, News.am-ի հետ զրույցում նշեց Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհից մահացած զինծառայողներից Հրաչյա Գրիգորյանի տատը՝ Պայծառ Գալստյանը:

«Եթե կրակ է եղել, ձայներ են եղել, ոնց կարող է զինվորը էդտեղ պառկած մնալ: Բոլորս էլ կարծում ենք, որ նախապես տղաներն արդեն մահացած են եղել, եւ հրդեհը կարծես, այդ ամենը փակելու համար է: Պատկերացրեք ձեր ձեռքը մտցրել եք եռման ջրի մեջ: Կսպասեք մինչեւ վառվի՞, թե՞ կվազեք:

Այս ընթացնք այնքան հանգիստ է գնում, կարծես ոչ մի բան չի եղել, այդպես էլ պետք է լիներ: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ծնողի համար ինչ է: Ծնողներն այդ ցավը, այդ վիշտը կրծելով դիմանում են, սպասում են, տեսնեն՝ վերջնական ինչ է լինում, որից հետո կտեսնեն, թե ինչ անեն»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ հրդեհից ժամեր անց կառավարության նիստում վարչապետը միանգամից վարկած առաջ քաշեց, մահացած զինծառայողի տատն ասաց. «Այդ հայտարարությունը պետք է չլիներ: Ինքը պետք է պատասխանի, թե ոնց կարող էր այդքան շուտ  իմանալ, թե ինչ է տեղի ունեցել, ով է իրեն հայտնել, որ մի սուրճի բաժակով բենզին է լցրել, շուռ տվեց, այրեց ու 15 տղաներ այրվեցին»:

Նա հավելեց, որ զինծառայողներն իրար հետ շատ լավ հարաբերություններ են ունեցել. «Անգամ, երբ մենք սնունդ էինք ուղարկում, դնում էինք բոլորի համար, որովհետեւ իրենց մոտ ամեն ինչը միասնական էր: Էդ կացարանն էլ ծնողների միջոցով էր սարքվել, ջուր էին քաշել, պաստառապատել էին»,-ասաց նա:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել