Շոու-բիզնես

«Տղամարդը պետք է լինի առատաձեռն և իր խոսքի տերը». Ագնեսա Շահնազարյանը՝ ամենհետաքրիր կանացի թեմաների մասին

«Տղամարդը պետք է լինի առատաձեռն և իր խոսքի տերը». Ագնեսա Շահնազարյանը՝ ամենհետաքրիր կանացի թեմաների մասին։

Showbiz.am  կանանց միամսյակի շրջանակներում ներկայացնում է հարցազրույցների շարք`  հայտնի և սիրված կանանց հետ, և բացահայտում նրանց` հանդիսատեսների և երկրպագուների համար անհայտ տեսանկյուններից:

Այս շարքը հայտնի կանանց ավելի լավ ճանաչելու և շատ կարևոր հարցերի շուրջ նրանց կարծիքն իմանալու հնարավորություն է տալիս: Այս անգամ զրուցել ենք կինոյի և թատրոնի դերասանուհի Ագնեսա Շահնազարյանի հետ:

Երբևէ լսած ամենագեղեցիկ հաճոյախոսությունը….  Շատ բարդ է, չեմ կարող հիշել, ինչ-որ առանձնահատուկ դեպք չի գրանցվել, որը մտապահած լինեմ:

– Մարդը, ում առաջինն եմ դիմում՝ օգնության կամ խորհրդի ակնկալիքով, թերևս, մայրս է…

Ագնեսա Շահնազարյան

– Կյանքում իմ գլխավոր դերն ու կոչումը՝ լավ մարդ լինելն է, պիտանի մարդ:

Ներկայացումներից և նկարահանումներից դուրս սիրում եմ զբաղվել ադմինիստրատիվ գործունեությամբ, դա ինչ-որ բնատուր հատկություն է, որ ինձ մոտ զարգացած է:

Սիրում եմ զբաղվել կազմակերպչական գործունեությամբ թե՛ որպես աշխատանք, թե՛ հարազատներիս ու ընկերներիս օրը տոն դարձնելով, անակնկալներ մատուցելով և նրանց փոքրիկ տոները մեծ միջոցառումների վերածելով:

Կյանքը շատ կարճ է՝ սխալներ գործելու և չապրելու համար:

Երբեք չեմ կարող ներել… սուտը: Մնացած ամեն ինչ անցողիկ է, իսկ սուտը ամենավատ երևույթն է:

Ես երջանիկ եմ, երբ հարազատներս առողջ են, երբ իմ շրջապատն իրեն լավ է զգում և լավ է ապրում: Երջանիկ եմ, երբ փողոցում մուրացկաններ չեմ տեսնում և երբ իմ կողքինն է իրեն լավ զգում:

Հանուն սիրո… Չգիտեմ… չգիտեմ ինչի՞ եմ պատրաստ (ծիծաղում է):

Եթե կարողանայի նամակով դիմել 18-ամյա Ագնեսային՝ իմ այժմյան փորձով և աշխարհընկալմամբ, թերևս ոչինչ էլ չէի գրի, քանի որ ամեն մարդ պետք է իր կյանքի փորձը ձեռք բերի, որ գա հանգի նրան, ինչին հասնում է որոշակի տարքում: Այնպես էլ ես, որպես անհատ, հասել եմ նրան, ինչպիսին որ կամ հիմա:

Ագնեսա Շահնազարյան

Ամեն մարդ իր ճակատագրով, իր ուղով ու մտածելակերպով պետք է կյանքը կառուցի: Խորհուրդ տալը սխալ է, որովհետև պետք է սովորես քո սխալների վրա ու քո փորձի շնորհիվ և գործնականում անցնես այդ ամենի միջով:

Ափսոսում եմ…Դե, ափսոսում եմ, որ 18-ամյա Ագնեսան չուներ այն խելքը, ինչ ունի 40-ամյա Ագնեսան (ծիծաղում է): Բայց եթե անկեղծ լինեմ, կարծում եմ չկան այդպիսի բաներ, որոնց համար ափսոսում եմ:

Կարևոր 3 հատկանիշները, որ պետք է ունենա տղամարդը. անպայման պետք է լինի ճշմարտախոս, առատաձեռն և իր խոսքի տերը: Անպայման:

Իմ կյանքի ամենաերջանիկ օրը՝ տղայիս ծնվելու օրն է: Երբ տղայիս տեսա, աշխարհը գլխիվայր շուռ եկավ, փոխվեց ողջ կյանքս: Այդ պահը պատկերացնում էի հոլիվուդյան ֆիլմերի նման, որ տղայիս կգրկեմ ու կասեմ. «Բարև Դանիել, ես քո մայրիկն եմ»:

Բայց տեղի ունեցավ լրիվ ուրիշ բան.  ես վատ էի զգում և ուշագնաց էի լինում, այնպես որ ի վիճակի չէի ոչ մի բառ արտաբերել: Հասկացա, որ հոլիվուդյան ֆիլմերում ամեն ինչ այլ կերպ է ներկայացվում, քան իրական կյանքում է:

Տխրում եմ երբ… անկեղծ ասած՝ անընդհատ եմ տխրում: Հատկապես հիմա, որովհետև հիմա ավելի էմոցիոնալ եմ դարձել: Տխրում եմ, երբ փոքրիկներին բավարար ուշադրության չեն արժանացնում, երբ ծերերի նկատմամբ անտարբեր են: Երևի կյանքի ինչ-որ փուլում եմ, երբ սկսել եմ շատ բաներ նկատել և ամեն ինչ ավելի խորությամբ եմ ընկալում:

Ամենից շատ երազում եմ, որ խաղաղություն լինի երկրում, որ բալիկս խաղաղ պայմաններում մեծանա: Ըստ իս՝ ամենակարևորը հիմա հենց դա է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել