Տղամարդը պատանդ է վերցրել բանկի պահակին և 7 քաղաքացու․ ինչ է կատարվում
Տղամարդը պատանդ է վերցրել բանկի պահակին և 7 քաղաքացու․ ինչ է կատարվում
Աստանայում տղամարդը պատանդ է վերցրել բանկի պահակին և ևս 7 հոգու և պահանջել փոխանցել բանկի ողջ ունեցվածքը՝ աղքատ և հաշմանդամ երեխաներին օգնելու համար։
Հանցագործը 3 ժամ ժամանակ է տվել, որպեսզի կատարեն իր պահանջները, հակառակ դեպքում նա խոստացել է սպանել բոլոր պատանդներին։
Որոշ ժամանակ անց, ոստիկանության հատուկ ջոկատայինները անցել են գործողությունների, այս մասին գրում է Polisia.kz կայքը։
Պատանդներն ազատ են արձակվել ոստիկանների հատուկ գործողություններից հետո։
Ոչ մեկ չի տուժել, հանցագործը ձերբակալվել է:
Սակայն այս տվյալները Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ-ում ոչ հաստատում են, ոչ էլ հերքում։ Ոստիկանությունը խնդրում է հանգստություն պահպանել և պարզաբանում է, որ մանրամասները պարզվում են։