Աշխարհ

Տղամարդը մանգաղով սպանել է պաղպաղակ վաճառողին և ու իր հետ տարել նրա գլուխը

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում մի տղամարդ գլխատել է պաղպաղակի վաճառողին և փախել՝ վերցնելով կտրված գլուխը։ Այս մասին մարտի 29-ին հայտնել է NDTV-ն՝ հղում անելով ոստիկանությանը։

Ողբերգությունը տեղի է ունեցել Պարսավալ գյուղում։ Անվտանգության աշխատակիցների խոսքով՝ 25-ամյա տղամարդը պաղպաղակ էր վաճառում, երբ նրա և 50-ամյա տեղացի Շանկար Յադավի միջև վեճ է սկսվել։

Վեճը արագ վերածվել է կռվի։ Ինչ-որ պահի Յադավը վերցրել է մանգաղը և գլխատել վաճառողին, ապա վերցրել նրա գլուխը և փախել դեպքի վայրից։

Հրապարակման համաձայն, երբ ոստիկանությունը ժամանել է Յադավի տուն, նրան գտել են հանգիստ սնունդ պատրաստելիս՝ կտրված գլուխը մոտակայքում ընկած։ Կասկածյալը նախկինում քրեական անցյալ չի ունեցել և չի գտնվել հոգեբուժական հսկողության տակ։

Հետաքննիչները ներկայումս հետաքննում են, թե արդյոք սպանությունը կատարվել է աֆեկտի ազդեցության տակ, թե հոգեներգործուն միջոցների ազդեցության տակ։ Հետաքննությունը շարունակվում է։

Կիսվեք ձեր էջում