Մամուլ

Տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել՝ կամրջի վրա թողնելով «Ծիր երկնային արքայություն» վերնագրով գիրքը

Տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել՝ կամրջի վրա թողնելով «Ծիր երկնային արքայություն» վերնագրով գիրքը

Այսօր՝ հունվարի 6-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից մի քաղաքացի է նետվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ փրկարար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ Հակոբ Բուլղադարյանի գլխավորությամբ:

cir erknayin

Դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժինը, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Անդրանիկ Եսայանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով կլիներ 55-60 տարեկան տղամարդ:

Ոստիկաններն ու քննիչները կամրջի վրա հայտնաբերել են նաև Արտակ Չիլինգարյանի հեղինակած «Ծիր երկնային արքայություն» գիրքը, որի մեջ ձեռագրով գրված են նաև ինչ-որ բառեր:

Կիսվել