ՄամուլՏեսանյութ

Տղամարդը գողանում է խմիչքներ, դրանք թաքցում հագուստի տակ՝ աշխատակիցը նկատում է

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց։ Սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը հայտնում էր, որ անհայտ անձը փորձել է գողություն կատարել, իսկ երբ ինքը մոտեցել և կանխել է, նա դանակով սպառնացել է ու փախել։

Դեպքի վայր մեկնած Արաբկիրի ոստիկանները պարզեցին, որ տղամարդը գողացել էր ալկոհոլային խմիչքներ, դրանք թաքցրել էր հագուստի տակ, իսկ երբ խանութի աշխատակիցները մոտեցել և պահանջել էին խմիչքները վերադարձնել, նա վերադարձրել էր միայն երկու շիշը, իսկ երրորդի համար դանակով սպառնացել ու դիմել էր փախուստի։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

Կիսվել էջում