«Տիտանիկ II»-ը ծով դուրս կգա 2022-ին
«Տիտանիկ II» նավի կառուցման մասին ազդարարվել է 2012-ին: Նախապես հայտարարվել էր, որ նավը կարող է ծով դուրս գալ 2016-ին, սակայն այդ տարեթիվը փոոխվեց նախ 2018-ի, 2019-ի, ապա 2022-ի:
Նավը կկառավարի դրա սեփականատեր Blue Star Line-ը: Այն կաշխատի յուրաքանչյուր շաբաթ Մեծ Բրիտանիայից ԱՄՆ (Նյու Յորք) ուևորությունների ժամանակ:
Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերի խոսքով, որը ֆինանսավորում է 500 մլն դոլար արժողությամբ նախագիծը, հայտարարել է, որ նավը ծով դուրս կգա Դուբայից:
Նավում կլինի ճաշարան, նավախցեր, պարահանդեսի սրահ և աստիճաններ՝ ինչպես օրիգինալ նավում:
«Տիտանիկ II» -ը նաև կունենա կործանված նավի շարժիչի կրկնօրինակը:
Նավը նաև զինված կլինի ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելու համար:
Նավը ծով դուրս կգա 2022-ին՝ ուղիղ 110 տարի անց առաջին «Տիտանիկ»-ի ծովում հայտվելուց հետո:
Առաջին ուղևորությանը կմասնակցի 2400 ուղևոր և անձնակազմի 900 անդամ:
Աղբյուր՝ 1in.am