Տիմատիի հայաստանյան համերգը չեղարկվել է. ինչը դուր չի եկել ռեփերին
Հայտնի ռեփեր Տիմատիի՝ դեկտեմբերի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված հայաստանյան համերգը չեղարկվել է։ Այս մասին հայտնում է համերգի կազմակերպիչ «Փրայմ թիմը»։
«Սիրելի ընկերներ, Ցավով տեղեկացնում ենք, որ մեր Ռուսաստանի գործընկերների և Տիմատիի որոշմամբ մի շարք տեխնիկական և անկառավարելի խնդիրների պատճառով մենահամերգը տեղափոխվում է մյուս տարի։
Տիմատին կվերադառնա 2020թվին նոր ծրագրով և իր նոր ձայնասկավառակի շնորհանդեսով։ Անհարմարություններ չպատճառելու նպատակով բոլոր գնված տոմսերի գումարները առայժմ կվերադարձվեն։ Մինչ նոր հանդիպում»,- գրված է հայտարարությունում։