Մամուլ

«Տիկին, Դուք իմ ձեռքերը ճանկռել եք». Օսիպյանը թույլ չտվեց քաղաքացիներին մոտենալ Արդարադատության նախարարության շենքին

«Տիկին, Դուք իմ ձեռքերը ճանկռել եք». Օսիպյանը թույլ չտվեց քաղաքացիներին մոտենալ Արդարադատության նախարարության շենքին

Ի հիշատակ Արթուր Սարգսյանի` «Հաց բերողի», կազմակերպված երթի մասնակիցները որոշեցին այսօրվանից նստացույց անել Ազատության հրապարակում: Նրանք ցանկանում էին մոտենալ ՀՀ արդարադատության նախարարության շենքին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և հաց դնելու նախարարության շենքի առաջ, սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց թույլ չէր տալիս:

Ինչպես տեղեկացրել ենք, քաղաքացիները` Շահեն Հարությունյանի գլխավորությամբ Ազատության հրապարակից հիշատակի երթ անցկացրին Մաշտոցի պողոտայով, հետո կոչով հանդես եկան ՀՀ դատախազության առաջ: Այնուհետև ցանկանում էին մոտենալ Արդարադատության  նախարարության շենքին, սակայն ոստիկանները նրանց խոչընդոտում էին:

Շահեն Հարությունյանը մի քանի անգամ հայտարարեց. «Մեր կռիվը ոստիկանների դեմ չէ»: Պարոն Օսիպյանն առաջարկում էր հինգ հոգանոց խումբ կազմել, նոր մոտենալ նախարարության շենքին` նշելով, թե երթի մասնակիցների նպատակը իրականում բախումներ հրահրելն է, սակայն քաղաքացիները չէին համաձայնում. ուզում են, որ յուրաքանչյուրն իր բողոքն արտահայտելու հնարավորություն  ունենա:

Կիսվել