Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է մանդատից․ «վաղվա օրը լի է հաղթանակներով»․ գրել է նա
Ստորև ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան գրառումը․
«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը:
Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ: Վստահ եղեք` քիչ չի թվա, և շատերն են երկար տխրելու: Ցավով հայտնում եմ, որ դադարեցրել եմ նաև “Ճշմարտության պահը” հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ, որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա:
Առջևում երկար ճանապարհ ունենք, վաղվա օրը լի է հաղթանակներով…»։