Շոու-բիզնեսՏեսանյութ

Տիգրան Արզաքանցյանը ինչ-որ անհասկանալի հաղորդման հյուր է եղել ու ինձ «գյադա» է ասում․ Հովհաննես Դավթյան (Տեսանյութ)

Տիգրան Արզաքանցյանը ինչ-որ անհասկանալի հաղորդման հյուր է եղել ու ինձ «գյադա» է ասում․ Հովհաննես Դավթյան (Տեսանյութ)

Հովհաննես Դավթյանը Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, որ քաղաքական գործիչ, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյան յութուբյան հաղորդումներից մեկի ժամանակ անդրադարձել է իրեն, և նշել, որ Տիգրան Արզաքանցյանին դուր չի եկել այն, որ դերասանն իր ներկայացումներում նմանակում է իրեն։

«Շատ խառն էի, թռիչքներ-վայրէջքներ, անընդհատ նամակներ էր գալիս հետևորդներիս կողմից, ես էլ չեմ հասկանում ինչ է կատարվում, չի բացվում վիդեոնները, հասա, ինտերնետը կարգավորվեց, տեսա որ Տիգրան Արզաքանցյանը ինչ-որ անհասկանալի հաղորդման հյուր է եղել ու ինձ «գյադա» է ասում, կապիկություն է անում ու վիրավորում է ինձ։

Տիգրան Արզաքանցյան, ես միշտ ջոգել եմ, որ դու չես հասկանում ինչ ես ասում, բայց որ դու չգիտես ում ինչ բառով կարելի է բնորոշել կամ ում ինչ ասել, ինչ չասել, այ դա ես չգիտեի։

Տեսանյութը ստորև

Կիսվել