Մամուլ

Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ

Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ կատարելու հարցում։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։

Մասնավորապես՝

Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: Նշեմ, որ հանրային տրանսպորտով երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով:

Վերաբացվելու են առևտրի իրականացման վայրերը:

Հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը:

Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես կհանվի:

Վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը:

Հանվելու է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար:

Թույլատրվելու է նախադպրոցական կրթությունը, այսինքն մանկապարտեզները կկարողանան գործել:

Կանոններ

Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվելու են հստակ անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը:

Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում:

Հանրային միջոցառումներին մասնակիցների քանակը սահմանվելու է առավելագույնը 5 հոգի:

Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

Մանրամասները՝ այստեղ

Կիսվել