Ազատ խոսք

Տիգրան Ավինյանը խոսել է օդի աղտոտվածության մասին

Վերջին շրջանում մենք անընդհատ խոսում ենք օդի որակից և իրականում խոսում ենք նաև այն պատճառով, որ արդեն երկու տարի է՝ սկսել ենք օդի որակի չափումներ իրականացնել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«2024 թվականից մեր բոլոր խոշոր կապույտ (00:30) կառուցապատվող օբյեկտներում ներդրված են մեր սարքերը, որոնք որ միացված են մեր GIS համակարգին, 175 սարքից, մենք ունենք տվյալներ, որոնք խոսում են այն մասին, որ օդի որակը մեզ մոտ վատթարանում է նոյեմբերի կեսերից և սկսում է բարելավվել մարտի կեսերից։

Ամենացավալի հատվածը այն է, որ դա բավականին բարդ գործոններով է պայմանավորված։ Առաջին հերթին, իհարկե, մեր աշխարհագրական դիրքով, և այս սեզոնում նաև որոշակի եղանակային պայմաններով, օդի ինվերսիայով։ Ադ օդը գալիս է և մեր տարածաշրջանում էական ժամանակ մնում է։ Իհարկե, լուծումներ կան, շատ բարդ լուծումներ են դրանք, և մենք խոստացել ենք, որ խոսելու ենք նաև այդ լուծումների մասին։

Դրանք շատ դեպքերում Երևան քաղաքի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Մասնավորապես, եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, ապա խոսքը հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածք մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին է, որոնք որ որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների նկատմամբ»,–ասաց նա։