Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը. Հայր Զաքարիա
Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը հայտնում է.
«Բժիշկներն այս պահի դրությամբ արել են առավելագույնը: Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը:
Երեցկինը մի քանի րոպե տեսակցել է նրան և խոսել: Տեր Հայրը մեկ հարց է տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է Մայր Աթոռում…
մեծ խնդրանք. անպայման ձեր աղոթքներում հիշեք Տեր Վրթանեսին»:



