«Տեր Սարգիսը կաթողիկոսի բարեկամն է, խադավիկ է եղել»․ Ստեփան Ասատրյան
«Տեր Սարգիսն ո՞վ է, ինքը չի կարող ինձ փոխարինել։ Ոչ իր միտքն է այն մակարդակի… Իր քարոզներից մեկում, երբ նա խոսում էր Հակոբոս տիառնեղբոր մասին, խորանից արտահայտում էր, որ նա Քրիստոսի «դվայորոդնի բռատն» է»,- «News.am»-ի հետ զրույցում ասել է Հովհաննավանքի նախկին քահանա, կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը։
«Նրա անցյալի մասին էլ կուզեմ որոշակի բաներ ասել․ ինքը խադավիկ է եղել Ապարանում, շատ լավ այդ գործին տիրապետել է, և այս մարդը, չունենալով անգամ բավարար կրթություն՝ քահանայագործվելու համար, արի ու տես կաթողիկոսի բարեկամը լինելու պատճառով հայտնվել է մի տեղ, որտեղ հայտնվելուց առաջ ինքը դեռ շատ մատուռներում պետք է ծառայեր․․․
Տեր Սարգիսը ինքնակրթվելու դեռ երկար ճանապարհ ունի անցնելու»,- հավելել է Ասատրյանը։


