«Տեսնես Սասուն Միքայելյանն է՞լ ինչ էր ուզում Փաշինյանից, որ չի ստացել ու իրեն էսքան, չասեմ ոնց է պահում»․ Ճաղարյան
«Տեսնես Սասուն Միքայելյանն է՞լ ինչ էր ուզում Նիկոլ Փաշինյանից, որ չի ստացել ու իրեն էսքան… չասեմ ոնց է պահում» ,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Լիզա Ճաղարյանը։
«Իր պատանյակ որդուն քաղաքապետ դարձրեց, իր թանկագին խմբագրապետուհուն «Իմ քայլի» պատգամավորական ցուցակ խցկեց, ինքը դարձավ պատգամավոր, չնայած բոլորս էլ գիտենք, թե իր օրենսդրական «գիտելիքներով» (և ոչ միայն՝ օրենսդրական) դպրոցում ինչ գնահատական կստանար, հետն էլ՝ նստեց Մանվելի աթոռին։
Ոնց որ թե էս առումով ամեն ինչ տեղն է։ Մնաց փողը։ Երևի հենց փողն էլ պակասել է։ Ուրիշ պատճառ չեմ տեսնում էս աստիճանի ուրացումի համար։
Չնայած՝ Նիկոլին տեղն է։ Թող գրկի իր կազմած անհեթեթագույն պատգամավորական ցուցակն ու…»: