ՄամուլՏեսանյութ

Տեսախցիկը ֆիքսել է 8-ամյա աղջկա և եղբոր վրաերթը

Տեսախցիկը ֆիքսել է 8-ամյա աղջկա և եղբոր վրաերթը

Oragir.News-ի ձեռքի տակ է հայտնվել բացառիկ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է տեղի ունեցել օգոստոսի 27-ին Սևան քաղաքի Շինարարների փողոցի ողբերգական վրաերթը, որի հետևանքով 8-ամյա աղջիկը մահացել է, իսկ նրա 5-ամյա եղբայրը ստացել է մարմնական վնասվածքներ։

Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հասմիկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի էր ենթարկել 2 անչափահաս հետիոտների։

Վրաերթի ենթարկվածները քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին աղջիկ երեխան, գիտակցության չգալով, մահացել էր, իսկ տղան տեղափոխվել էր «Սևան» բժշկական կենտրոն։

Կիսվել