Տեղ գյուղում զոհված 26-ամյա Հենրիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր (ֆոտո)
Տեղ գյուղում զոհված 26-ամյա Հենրիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր (ֆոտո)
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Տեղ գյուղում զոհված 26-ամյա լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը Վայոց ձորի Վայք քաղաքից էր: Այս մասին Bavnews.am-ին տեղեկացրեց նրա մտերիմ ընկերներից։
Հենրիկը տան ավագ զավակն էր, ուներ իրենից փոքր քույր ու եղբայր:
26-ամյա Հենրիկը մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին: Ջաբրայիլում, Զանգելանում, Լաչինում մարտերին մասնակցելիս մի քանի անգամ վիրավորում է ստացել, ապաքինվել է ու կրկին վերադարձել ծառայելու հայրենիքին:
Հենրիկն այն հերոսն է, ով 44 օրյա պատերազմի ժամանակ ընկերոջ դիակը գրկած դուրս էր բերել մարտի դաշտից։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:
Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)