Տեղի ունեցավ այս տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջոցառումը՝ HayHost-ը՝ Դիջիթեք 2025-ին
Տեղի ունեցավ Դիջիթեք 2025-ը՝ այս տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջոցառումը։
«Դիջիթեք 2025»-ը, որն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ, տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից է։ Այս տարի այն մեկ հարկի տակ է համախմբել պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների՝ միավորելով գաղափարներ, փորձառություն և տեխնոլոգիական նորարարություններ։
Էքսպոյին ներկայացված էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի տարբեր պետական և մասնավոր ընկերություններ ու կազմակերպություններ։

ԴիջիԹեք 2025-ն այս տարի առաջին անգամ անցկացվում է 3 օր, 3 գիշեր ձևաչափով՝ հոկտեմբերի 10-12-ը։
Ցուցահանդեսին HayHost-ը հանդես է գալիս իր գեղեցիկ տաղավարով, որտեղ այցելուները հնարավորություն ունեն բացահայտելու հոսթինգի, սերվերի կարևորագույն նորարարական լուծումները։

Մասնագետները ներկայացնում են արագ, հուսալի և անվտանգ հոսթինգի առավելությունները, ինչպես նաև խորհրդատվություն են տրամադրում բիզնեսներին՝ օգնելով ընտրել իրենց կայքին համապատասխան ծառայությունը։
Որպես վստահելի ծառայություններ մատուցող ընկերություն՝ HayHost-ը բիզնեսներին և պետական կառույցներին ապահովում է հուսալի և անվտանգ սերվերային լուծումներ, որոնք նպաստում են թվային բիզնեսների արագ զարգացմանը և հաջողությանը։

Հավելենք, որ հոբելյանական 20-րդ անգամ է անցկացվում միջոցառումը, որն ակնկալվում է շուրջ 40 000 հազար այցելու և մասնակից՝ 20 երկրներից, համաշխարհային համբավով ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդ, 250 առաջատար ընկերություն՝ ցուցահանդեսային հատվածում, ինչը ԴիջիԹեքը դարձնելու է ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի միջոցառումներից ամենազանգվածայինը։